Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Բրիտանիան սառեցրել է Ասադի 160 միլիոն դոլարը

Բրիտանիան սառեցրել է Ասադի 160 միլիոն դոլարը
19.07.2012 | 13:12

Մեծ Բրիտանիայում սառեցվել են 160 միլիոն դոլարի ակտիվներ, որոնք պատկանում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա կառավարությանը: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Այդ ակտիվների մեծ մասը Բաշար Ասադի հետ կապ ունեցող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց բանկային հաշիվներում ներդրված միջոցներն են:
Փորձագետների կարծիքով` Սիրիայի նախագահը և նրա մերձավոր շրջապատի մարդիկ տիրապետում է ընդհանուր առմամբ 1,6 միլիարդ դոլարի ակտիվների: Սակայն դրանց մեծ մասը տեղաբաշխված են այն երկրներում, որտեղ չեն գործում Սիրիայի նկատմամբ սահմանված Եվրամիության պատժամիջոցները:

Դիտվել է՝ 2111

Մեկնաբանություններ